211652_close_icon
views-count1669 դիտում article-date 15:44 20-01-2016

Պակիստանում համալսարանի վրա թալիբների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Պակիստանի հյուսիս-արևմըյան Հայբեր-Փադթունխվա նահանգի Չասադդա քաղաքի համալսարանի վրա այսօր առավոտյան թալիբների իրականացրած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, հաղորդում է Dayli Pakistan թերթը՝ հղում անելով երկրի տեղեկատվության նախարար Շաուքաթ Հուսուֆզային: Ավելի վաղ հաղորդվում էր 21 զոհերի և 50 վիրավորների մասին: Ահաբեկչությունը պատասխանատվությունը խմբավորումն արդեն ստանձնել է: Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչները եղել է 8 հոգի: Ոստիկանությանը հաջողվել է ոչնչացնել նրանցից 4-ին:

Նմանատիպ նյութեր