211652_close_icon
views-count2333 դիտում article-date 20:06 20-01-2016

Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 7 հիվանդի

Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։ Նրանցից 129-ը մինչև 18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 7 հիվանդի: Նշենք, որ այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով: [b]ՀՀ առողջապահության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր