3622 դիտում
19:08 06-07-2020
Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը 650 է․ 47-ը միացված են արհեստական շնչառության սարքերին․ Արսեն Թորոսյան
[url=https://medialab.am/79163/]Medialab.am[/url]-ը գրում է. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների բուժման մահճակալային ֆոնդն արդեն հասել է 2600 մահճակալի, որից 2300-ը սովորական մահճակալներ են, իսկ 300-ը՝ վերակենդանացման։
«Ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների թիվը գումարային կազմում է մոտ 650 հոգի, որոնցից 47-ը գտնվում է թոքերի արհեստական շնչառության սարքերի տակ։ Հարաբերականորեն բարվոք է իրավիճակը տանը սպասող մեր քաղաքացների մասով։
Ժամը 3-ի դրությամբ մենք փաստացի չունենք որևէ քաղաքացի, որն ունի հրատապ հոսպիտալացման խնդիր, բայց հոսպիտալացված չէ։ Սա այն ցուցանիշն է, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե ինչքան պատշաճ են մեր հնարավորությունները ստեղծված իրավիճակին»,- ասաց նախարարը։
Նմանատիպ նյութեր
4019 դիտում
11:31 25-06-2020
Ծանր վիճակում՝ 502, ծայրահեղ ծանր՝ 113, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 40 հոգի․ Թորոսյան
2498 դիտում
12:31 13-07-2020
Ծայրահեղ ծանր և ծանր պացիենտների թիվը 650 է. հոսպիտալացման համար տանը սպասող հիվանդներ չկան. նախարար
Այս բաժնից
1078 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն
649 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
937 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը