1629 դիտում
20:20 20-01-2016
Արդարադատության նախարարը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթին, այլոց:
Հանդիպման նպատակը կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկումն էր:
Նախարարը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք կարևոր քայլեր արդեն ձեռնարկվել են, բայց դեռևս բավական աշխատանք կա կատարելու: Դրա իրականացման հարցում Արփինե Հովհաննիսյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:
ԱՄՆ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և հայտնել ԱՄՆ կառավարության գոհունակությունը՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ աշխատելու համար: Ռիչարդ Միլսը, ներկայացնելով հանդիպմանը մասնակցող ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթին, նշել է, որ նա Հայաստան է ժամանել համատեղ ջանքերի արդյունքում՝ դեսպանության հրավերով՝ նախարարին հանդիպելու և ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ջանքերին աջակցելու նպատակով:
Խոսելով հակակոռուպցիոն քաղաքականության արդյունավետ իրականացումից՝ կողմերը կարևորել են քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների դերը՝ կոռուպցիոն երևույթների մասին բարձրաձայնելու և անաչառ տեղեկատվություն տրամադրելու հարցում:
ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդական Փիթեր Այզենվորթը Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցելու և իր փորձն ու գիտելիքը հայ գործընկերների հետ կիսելու պատրաստակամություն է հայտնել:
Նմանատիպ նյութեր
2049 դիտում
11:58 14-11-2018
Արտակ Զեյնալյանը Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավարի հետ քննարկել է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր
1687 դիտում
21:55 21-08-2015
Եվրամիության ներկայացուցչի հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»