211652_close_icon
views-count4472 դիտում article-date 10:00 21-01-2016

Իրադրությունն առաջնագծում. ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ

Հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 300 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ /2 արկ/: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիարժեք վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր