7984 դիտում
09:45 23-12-2015
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը կիրառել է ԶՈւ-23-2 զենիթային կայանքներ, 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 նռնականետ
Դեկտեմբերի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զինված բախումների ընթացքում հակառակորդի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև ԶՈւ-23-2 տիպի զենիթային կայանքներ /58 արկ/, 82 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
3360 դիտում
11:45 31-03-2016
Ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ և ՀԱՆ-17 տիպի նռնականետ
2752 դիտում
09:49 07-03-2016
Իրադրությունն առաջնագծում. հակառակորդը 60 միլիմետրանոց ականանետ է կիրառել
Այս բաժնից
478 դիտում
17:28 18-10-2024
ՀԱՄԱՍ-ը հաստատել է իր առաջնորդի մահը՝ հայտարարելով, որ Գազայում պահվող իսրայելցի գերիները չեն վերադարձվի
496 դիտում
16:18 18-10-2024
Թուրքիան աչք չունի որևէ մեկի հողերի վրա. ԱԳ նախարար