211652_close_icon
views-count2774 դիտում article-date 18:18 21-01-2016

Որքան գազ է ներմուծվել Հայաստան, որքան է սպառվել եւ որ ոլորտներում է սպառումը նվազել

2015-ին Հայաստանի բնակչությունը 536 մլն խմ գազ է օգտագործել: Իսկ 2014 թվականի օգտագործված գազի ծավալը 516-ի է հասել: Այսինքն, Հայաստանի բնակչությունը 2015-ին 4 տոկոսով ավելի շատ գազ է սպառել: Այս մասին այսօր լրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Ռուսաստանից գազ ներմուծվել է 1 մլրդ 920 մլն խմ, Իրանից` 371 մլն, այն էլ Երեւանի ՋԷԿ-ի աշխատանքի համար: Բայցեւայնպես, Ռուսաստանից ներմուծումը կրճատվել է 6,8 տոկոսով: Սակայն արդյունաբերության ոլորտում գազի սպառումը 20 տոկոսով պակասել է, իսկ ավտոլցակայանները` 5 տոկոսով: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում սպառումը նվազել է 122 մլն խմ-ով:

Նմանատիպ նյութեր