211652_close_icon
views-count1269 դիտում article-date 08:45 08-06-2016

Հայաստանում պատրաստի սննդամթերքի սպառումը նվազել է 14 տոկոսով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Պաշտոնական աղբյուրների հրապարակած վիճակագրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում պատրաստի սննդամթերքի սպառումը այս տարվա աոաջին 4 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 14 տոկոսով։ Այս է ցույց տալիս Հայաստանում պատրաստի արտադրանքի արտադրության, արտահանման և ներմուծման վերաբերյալ ցուցանիշների համադրությունը։ Պատրաստի սննդամթերքի սպառման այսպիսի անկման հիմնական երկու պատճառ կա։ Աոաջինը բնակչության գնողունակության նվագումն է, կամ ավելի պարզ ասած՝ աղքատացումը։ Երկրորդ պատճառը բնակչության թվի նվազումն Է կամ արտագաղթի ծավալների աճը։ Ուշագրավ Է, որ սննդամթերքի սպառման այսպիսի էական անկումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ նույն պաշտոնական վիճակագրությանը արձանագրել է տնտեսական ակտիվության ցուցանիշի մոտ 6 տոկոս աճ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր