211652_close_icon
views-count2234 դիտում article-date 14:03 22-01-2016

Նոբել Առուստամյան. «Ռեալ Սոլթ Լեյքը» ամբողջությամբ իր վրա է վերցրել Մովսիսյանի աշխատավարձը

Ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հերքել է այն լուրերը, որ «Սպարտակը» պարտավորվել է վճարել Յուրա Մովսիսյանի տարեկան աշխատավարձի կեսը, քանի դեռ վերջինս վարձակալությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյքում»: «Որքանով տեղյակ եմ, «Ռեալ Սոլթ Լեյքը» ամբողջությամբ իր վրա է վերցրել Մովսիսյանի աշխատավարձը: Այդպես նախատեսված եղել ի սկզբանե և դա նույնիսկ չի քննարկվել: Չէի վստահի այն լուրերին, թե «Սպարտակը» Յուրային տարեկան մեկ միլիոն եվրո պիտի վճարի», ասել է Առուստամյանը:

Նմանատիպ նյութեր