211652_close_icon
views-count1932 դիտում article-date 13:31 30-06-2015

Նոբել Առուստամյան. Պրոմեսին «Սպարտակը» արդեն հիմա կարող է 15 միլիոնով վաճառել

Ռուսական «НТВ-Плюс»-ի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ «Սպարտակը» իր հարձակվող Քուինսի Պրոմեսին ձեռք բերելու մի շարք առաջարկներ ունի: «Գիտեմ, որ Պրոմեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Ակումբը ներկայումս արդեն շատ հանգիստ կարող է նրան վաճառել նվազագույնը 15 միլիոն եվրոյով: Սակայն նրան 12-ով գնել, և, որքան հասկանում եմ, այժմ չեն վաճառի», նշել է Առուստամյանը: Ըստ տարբեր աղբյուրների Պրոմեսին ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-բ, Մադրիդի «Ատլետիկոն», «Վալենսիան» և «Նյուքասլը»:

Նմանատիպ նյութեր