3461 դիտում
16:04 22-01-2016
Երևանի քաղաքապետարանը՝ «Դոլմամա» ռեստորանն ապամոնտաժելու լուրերի մասին
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում շենքերի ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ, որում ասված է.
«Զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվությունն այն մասին, որ առաջիկայում նախատեսվում է Աբովյան, Պուշկին և Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում, որի մեջ մտնում է նաև «Դոլմամա» ռեստորանը, իրականացնել շենքերի ապամոնտաժման աշխատանքներ, չի համապատասխանում իրականությանը:
Այս հարցի հետ կապված հարկ ենք համարում տեղեկացնել, որ դեռևս 2008 թվականի օգոստոսին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, վերը նշված հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ: Տարածքը ձեռքբերող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առ այսօր իրականացնում է առկա գույքերի ձեռք բերման գործընթաց, և տարածքի կառուցապատման հետ կապված որևէ նախագիծ մինչ օրս չի ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Համապատասխանաբար, տվյալ տարածքի շենքերի քանդման կամ ապամոնտաժման թույլտվություններ չեն տրամադրվել:
Հարկ ենք համարում նաև նշել, որ տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան-շենքեր, որոնց պահպանման հետ կապված Երևանի քաղաքապետարնի դիրքորոշումը հստակ է՝ դրանք պահպանվելու են նույն տեղում»:
Նմանատիպ նյութեր
11443 դիտում
18:50 11-01-2020
Արձագանքելով վարչապետի հորդորին. «Լճակ» ռեստորանն առաջինը վերանորոգեց զուգարանը
3271 դիտում
09:19 26-01-2016
«Ճիշտն ասած, Մայրապետյանից վախենում եմ»,-ասում է «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրը. «Ժամանակ».
2296 դիտում
22:47 20-01-2024
Մահացել է «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»