11446 դիտում
18:50 11-01-2020
Արձագանքելով վարչապետի հորդորին. «Լճակ» ռեստորանն առաջինը վերանորոգեց զուգարանը
Եղեգնաձորի «Լճակ» ռեստորանն առաջինն է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և վերանորոգել ռեստորանի զուգարանը։
«Սիրելի հայրենակիցներ, հետևելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչ-հորդորին այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ռեստորանների, հյուրանոցների և հանգստյան գոտիների սանհանգույցներն իրենց նորոգվածության աստիճանով և սանիտարահիգիենիկ պայմաններով հանդիսանում են օտարերկրացիների և զբոսաշրջիկների մոտ Հայաստանի մասին իբրև տուրիստական երկրի՝ դրական կարծիքի ձևավորման և լավ տպավորության ստեղծման առաջնային և կարևորագույն փաստական գործոններից մեկը, ԼՃԱԿ ռեստորանը առաջինը ձեռնամուխ եղավ սկսելու վերանորոգման աշխատանքներ զարկ տալով այս հարցի հրատապ լուծմանն ու իր ներդրումն ունենալ սեփական երկրի տուրիզմի զարգացմանը։
Եվ այսպիսով մենք սկսում ենք նոր #Challenge:
Միացե՛ք ՄԵԶ, բարեկարգե՛ք Ձեր հյուրանոցի կամ ռեստորանի սանհանգույցները և նպաստե՛ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»,– նշված է ռեստորանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/lchakrestaurant/posts/2485900851664199]էջում[/url]:
Նմանատիպ նյութեր
3461 դիտում
16:04 22-01-2016
Երևանի քաղաքապետարանը՝ «Դոլմամա» ռեստորանն ապամոնտաժելու լուրերի մասին
Այս բաժնից
16762 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ