211652_close_icon
views-count2824 դիտում article-date 20:12 22-01-2016

Մոսկվայի փրկարարները Տրետյակովյան պատկերասրահի մոտ վրաններ են տեղադրել` տաք թեյով հյուրասիրելու հերթում մրսող այցելուներին. ֆոտոշարք

Մոսկվայի փրկարարները Տրետյակովյան պատկերասրահի մոտ վրաններ են տեղադրել` տաք թեյով հյուրասիրելու հերթում կանգնած այցելուներին և օգնելու նրանց տաքանալ ցուրտ եղանակին, քանի որ պատկերասրահ այցլելելու համար նրանք ստիպված են մի քանի ժամ հերթ կանգնել դրսում: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Ինչպես հայտնում են Մոսկվայի Արտակարգ իրավիճակների նախարարությունից, փրկարարները կաշխատեն ևս 2 օր` մինչև պատկերասրահի աշխատանքնային օրվա վերջը: Նշենք, որ Տրետյակովյան պատկերասրահում հոկտեմբեր ամսից մեկնարկել է Վալենտին Սերովի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Նախօրեին հերթում կանգնած մարդիկ կոտրել էին պատկերասրահի դուռը: Ցուցահանդեսը կավարտի աշխատանքը հունվարի 14-ին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր