6644 դիտում
14:26 04-07-2015
Ոստիկանությունը տեղեկություններ ունի, որ Բաղրամյան պողոտայի նստացույցի կազմակերպիչները պատրաստվում են սրել իրավիճակը՝ վրաններ տեղադրել, փողոցներ փակել եւ ոչ միայն
Ոստիկանությունը տեղեկություն ունի, որ Բաղրամյան պողոտայի նստացույցի կազմակերպիչները որոշում են գիշերը վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել, սադրել ոստիկաններին, փողոցներ փակել եւ այլ գործողություններով սրել իրավիճակը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը եւ ավելացրեց, որ նրանց դուր չի գալիս ոստիկանության պասիվությունը, քանի որ դա հանգեցնում է շարժման մարմանը: Նա նաեւ նշեց, որ անգամ որոշվել է, թե ովքեր են շարժումը ղեկավարելու:
Իսկ հարցին, թե ոստիկանները ուժ կկիրառե՞ն, պատասխանեց. «Միայն այն դեպքում, եթե ժողովրդի մեջ լինի ագրեսիվ, անկառավարելի խում: Այդ ժամանակ ոստիկանները ստիպված կլինեն նրանց մեկուսացնել»:
Նստացույցի անդամ «Ժառանգություն» կուսակցության մամուլի պատասխանատու Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այսօր սկսելու են շարժման վճռական փուլը: Ժամը 21:00-ից հայտարարելու են շարժման համակարգող խմբի որոշումը եւ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու են վճռական քայլերի:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում կայացրեց հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։
Նմանատիպ նյութեր
1072 դիտում
09:17 10-06-2024
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում, վրաններ են տեղադրել ու խարույկ վառել
1985 դիտում
12:00 06-07-2015
ՀՀ ոստիկանությունը պատրաստվում է այսօր վերականգնել Բաղրամյան պողոտայի շուրջ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
490 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
463 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին