211652_close_icon
views-count2587 դիտում article-date 09:56 23-01-2016

2015 թվականին Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ Տամիֆլյու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունից «Ժողովուրդ»-ի գրավոր հարցմանը տված պատասխանի համաձայն՝ անցած` 2015 թվականի ընթացքում Տամիֆլյու տեսակի դեղամիջոցից Հայաստան է ներկրվել ընդամենը 95 տուփ: Սա այն դեպքում, երբ նախորդ` 2014 թվականին նույն դեղամիջոցից Հայաստան է ներկրվել 2045 տուփ: Նշեք, որ մեկ տուփի մեջ առկա է տասը հաբ: Ինչպես հայտնի է՝ Տամիֆլյուն համարվում է H1N1 տեսակի («խոզի գրիպ») վիրուսից պաշտպանվելու և այդ հիվանդության դեմ պայքարելու հիմնական դեղամիջոցը: Այն բանից հետո, երբ անցած տարվա վերջին հայտնի դարձավ, որ կրկին Հայաստան է ներխուժել ժողովրդի շրջանում «խոզի գրիպ» անվանումով հայտնի վիրուսը, դեղատներում շատ արագ սկսեց սպառվել Տամիֆլյու տեսակի դեղը, որը բավականին թանկ է: Մասնավորապես, Ամանորի տոների շրջանում Տամիֆլյուի մեկ տուփը դեղատներում վաճառվում էր մինչեւ 20 հազար դրամով, քանի որ այն շատ դժվար էր հայթայթել: Տոներից հետո դեղատներում կրկին սկսեցին նշված դեղից վաճառել` միջինը տուփը 11 հազար 500 դրամով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր