12144 դիտում
10:57 23-01-2016
Արդեն 3-րդ ամիսն է, ինչ գերությունից վերադարձած 25-ամյա Անդրանիկին հայրենիքում անազատության մեջ են պահում. ինչ է այսքան ժամանակ փորձում պարզել քննությունը
2015 թվականի նոյեմբերի 18-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած Անդրանիկ Գրիգորյանը դեռ անազատության մեջ է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Մխիթար Սարգսյանը:
Գյուղապետը նաեւ նշեց, որ տեղյակ չէ, թե քննությունը որ փուլում է եւ Անդրանիկին առաջիկայում ազատ կարձակեն, թե ոչ:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հայրենիք վերադառնալուց հետո ծնողները չեն կարողանում նրան տեսակցել, քանի որ արգելված է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր Մ. Սարգսյանը: Նրա խոսքով՝ քննվում է գործը, թե Անդրանիկն ինչպես է հայտնվել հակառակորդի կողմում՝ միտումնավոր է անցել, թե այլ պատճառներ կան:
Դրանից առաջ հայտնել էինք, որ նա հիվանդանոցից դուրս է գրվել եւ տեղափոխվել է Շուշիի մեկուսարան. կալանավորված է: Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Բերդաշենի նախկին գյուղապետ Գագիկ Սարգսյանը, հարցին, թե ինչ է պատմել Անդրանիկը՝ ի՞նքն է հատել սահմանը, թե՞ պատահաբար է հայտնվել հակառակորդի տարածքում, պատասխանել էր, որ այս մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չկա, քանի որ Ադրանիկը դեռ բուժզննություն է անցնում: Մեկ այլ հարցին, թե համագյուղացիներն ինչպես են ընդունելու նրա վերադարձը, Գ. Սարգսյանը նշել էր, որ ցանկացած դեպքում բոլորն ուրախ են, որ նա վերադարձավ ընտանիք:
Հիշեցնենք, որ ղարաբաղյան կողմին Ա. Գրիգորյանի հանձնումն իրականացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ՝ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտ:
Նմանատիպ նյութեր
2659 դիտում
08:53 18-06-2014
Գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը կրկին անասուն է պահում․ Ժողովուրդ
Այս բաժնից
733 դիտում
19:05 11-01-2025
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
919 դիտում
18:24 11-01-2025
Հայաստանը հայտնվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում
658 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր