211652_close_icon
views-count3190 դիտում article-date 13:56 23-01-2016

Վերաքննիչը ի՞նչ որոշում է կայացրել Վահան Շիրխանյանի կալանքը գրավով փոխելու մասով. Պնախարարի նախկին տեղակալն առողջական լուրջ խնդիրներ ունի

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Հարցին, թե վերաքննիչի որոշումը վճռաբեկում բողոքարկելու են, թե ոչ, պատասխանեց, որ պարզ կդառնա որոշումը ստանալուց հետո: «Բայց ամենայն հավանականությամբ կբողոքարկենք»,- ավելացրեց պաշտպանը: Ստեփան Ոսկանյանը նաեւ նշեց, որ Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ ամեն վայրկյան կարող է բուժօգնության անհրաժեշտություն առաջանա: «Նա գտնվում է հետվիրահատական փուլում՝ ոտքի երակի հետ կապված: Նաեւ սրտի կաթված էր տարել եւ մի քանի այլ վիրահատություններ: Նրան այցելելու պահին վիճակը բավարար էր, բայց ամեն պահի հնարավոր է, որ վիճակը վատթարանա»,- ավելացրեց նա:

Նմանատիպ նյութեր