211652_close_icon
views-count3530 դիտում article-date 20:28 10-04-2019

Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին որոշումը. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/04/10/Manvel-grigoryan/2970332]Tert.am[/url]-ը գրում է. Վերաքննիչ դատարանը մերժել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին պաշտպանների միջնորդությունը: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/04/10/Manvel-grigoryan/2970332]Tert.am[/url]-ի հետ զրույցում տեղեկացրեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը: Իսկ թե ինչ հիմքով է մերժել, Մկրտչյանն ասաց, որ հիմքը չգիտի, քանի որ դատարանը հրապարակել է միայն որոշման եզրափակիչ մասը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/04/10/Manvel-grigoryan/2970332]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր