2331 դիտում
13:56 24-01-2016
Բուդապեշտում ամփոփվեց «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագիրը ՀՀԿ-ական երիտասարդների մասնակցությամբ
Հունվարի 19-23-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի եզրափակիչ փուլը, որին, ինչպես և 2015 թ.-ի սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին անցկացված նախորդ փուլերին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Ջուլիետա Նիկողոսյանը և Գրիշա Ամիրխանյանը:
Հիշեցնենք, որ «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016»-ը դասընթացների շարք է, որը բաղկացած է 3 փուլից:
Այս նախաձեռնության նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների մասին, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին:
Ծրագրի 3-րդ փուլը մեկնարկեց «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) գործադիր տնօրեն Գաբոռ Բերզելիի և RSI ծրագրերի և սույն դասընթացների ղեկավար Վիոլետտա Հորվաթի հետ հանդիպումով:
Մեկնարկին հաջորդեցին քննարկումներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերի, ֆինանսական ճգնաժամերի, գլոբալիզացիայի և դրա ազդեցության, տարածաշրջանային և լոկալ տնտեսական քաղաքականությունների, մրցակցության հիմնախնդիրների, կրթության, առողջապահական համակարգի և զբաղվածության խնդիրների վերաբերյալ: Քննարկումներն ուղեկցվեցին նաև բարձրագույն կրթության հետ կապված բարեփոխումներին և առողջապահական համակարգերին վերաբերող գործնական աշխատանքներով:
Ծրագիրն ավարտվեց 3 փուլերի ամփոփմամբ ու գնահատմամբ և մասնակից երիտասարդներին վկայագրերի հանձնմամբ:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն[/b]
Նմանատիպ նյութեր
1080 դիտում
10:39 16-11-2015
Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցեցին Բուդապեշտում «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլին
2227 դիտում
13:36 23-01-2017
Ավարտվել է ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվող «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագիրը
1879 դիտում
15:04 19-09-2016
ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բուդապեշտում անցկացվել է «Երիտասարդ առաջնորդներ 2016-2017» ծրագրի մեկնարկային փուլը
Այս բաժնից
454 դիտում
16:39 25-10-2024
Բագրատ Սրբազանի աջակիցները ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում
403 դիտում
16:21 25-10-2024
Տեղի է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության 4-րդ հանդիպումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ
472 դիտում
15:59 25-10-2024
Մոտ ապագայում կորոշենք, թե ինչ մակարդակով Հայաստանը ներկայացված կլինի COP29-ին. փոխարտգործնախարար