211652_close_icon
views-count35682 դիտում article-date 15:02 25-01-2016

Կիլիկիա թաղամասում մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել. բախվել է 4 տրանսպորտային միջոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաներում Վերֆելի և Ադանա փողոցների խաչմերուկում բախվել են 4 տրանսպորտային միջոցներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները, որտեղ անվարույթ նյութեր են նախապատրաստվում: Վարորդներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, և մի քանի ավտոմեքենաներ նույնպես բախվել են, սակայն վարորդները, չսպասելով ԱՊՊԱ գործակալներին, «քաղցր խոսքերով հիշում էին» ճանապարհը մերկասառույցից չմաքրող պատասխանատուներին ու հեռանում վթարի վայրից: [color=#EF2929]Արդեն քանի օր է, ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայութան օդերևութաբանության կենտրոնի աշխատակիցները՝ պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի գլխավորությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներով, մամուլով ու հեռուստատեսությամբ հանրությանը տեղեկացնում են, որ հանրապետությունում եղանակային ինչ պայմաններ են լինելու և հորդորում վարորդներին, որպեսզի զգոն լինեն, իսկ Ճանապարհային ոստիկանությունն էլ իր հերթին զգուշացնում էր վարորդներին, որպեսզի մեքենաների անվադողերը փոխեն ձմեռայինով: Որոշ վթարներում մեղքի իրենց բաժինն ունեն նաև վարորդները, քանի որ անվադողերը շատ դեպքերում կամ կիսամաշված են, կամ ամառային են, կամ էլ, ժողովրդի լեզվով ասած՝ քաչալ: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր