211652_close_icon
views-count3535 դիտում article-date 22:39 25-01-2016

Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր հատվածում բուք է

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 21.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: [color=#CC0000]Փակ են Սոթք-Քարվաճառ, Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Տիգրանաշենի ոլորանները: Արտաշավան-Մուղնի ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի են Անտառամուտ-Վահագնի, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգարան, Շենավան, Շիրակամուտ համայնքները: Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքներում, Սյունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու և Վայոց Ձորի մարզերում, Տիգրանաշենի ոլորաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան-Զանգեր հատվածում բուք է, Շիրակի մարզի Թորոս-Ցողամարգ ավտոճանապարհին առկա է ցածր տեսանելիություն: Լանջառ-Լուսաշող, Իջևան-Դիլիջան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/color] ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Նմանատիպ նյութեր