2911 դիտում
17:36 25-01-2016
Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում բուք է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր, Հրազդան-Հանքավան, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գոգավան, Շենավան, Շիրակամուտ համայնքները:
Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Սյունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Սարավանում բուք է:
Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց: [/color]
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»