211652_close_icon
views-count1346 դիտում article-date 08:21 26-01-2016

ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած տվյալներից պարզվում է, որ անցած տարի ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ՝2014 թվականի համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով։ Այսինքն՝ Հայաստանի սպառողի գնողունակությունը 2015-ին նախորդ տարվա համեմատ նվազել է 1 միլիարդ դոլարի չափով։ Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեն երկուսուկես միլիարդ դոլար էլ չի կազմում։ Ինչևէ, վերը բերված թվերը տնտեսության իրական պատկերն են արտացոլում, բայց միևնույն է՝ դրանց առկայությունը ՀՀ իշխանություններին որևէ կերպ չի կաշկանդում տնտեսական աճ նկարելու գործում։ Մասնավորապես, նույն ԱՎԾ-ի տվյալներով՝2015–ին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2014-ի համեմատ աճել է 3,1 տոկոսով։ Միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի, թե ինչպես է ստւսցվում, որ տնտեսությունն աղքատանում է, ձեռնարկությունները, խանութները և կրպակները մեկը մյուսի ետևից փակվում են, բնակչությունը արտագաղթում է, սակայն տնտեսությունը թվերով աճում է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր