3545 դիտում
10:09 21-04-2017
Անցյալ տարվա համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով. ո՞րն է պատճառը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալներով այս տարվա մարտին անցած տարվա մարտի համեմատ առևտրի շրջանառությունը աճել է 13.7 տոկոսով, ինչը աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար:
Աննախադեպ է նաև մարտին արձանագրված առևտրի ծավալի աճը փետրվարի համեմատ` 20 տոկոս: Ամենևին չի կարելի է բացառել, որ առևտրի ծավալների նման աճը պայմանավորված լինի ընտրակաշառքով, որը առնվազն երկու կուսակցություն սկսել է բաժանել մարտի երրորդ տասնօրյակում: Պետք է սպասել, որ ապրիլին արձանագրված առևտրի ծավալների աճը ևս կլինի աննախադեպ:
Նշենք, որ նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ համապետական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածներում գրեթե ամեն տարի արձանագրվում է առևտրի ծավալների աճ: Հիշեցնենք, որ ըստ որոշ գնահատականների՝ այս տարի ընտրակաշառքների ընդհանուր չափը կազմել է մոտ 30-50 միլիոն դոլար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1701 դիտում
09:59 03-09-2014
ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվն անցյալ տարվա համեմատ աճել է 35 տոկոսով.ՀԺ
1337 դիտում
08:21 26-01-2016
ՀՀ առևտրի շրջանառությունը նախորդ տարվա համեմատ նվազել է ավելի քան 1 միլիարդ դոլարով. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»