211652_close_icon
views-count4660 դիտում article-date 08:27 26-01-2016

«Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների, «Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել։ Մեր տեղեկություններով, բժիշկները H1N1–ի վարակ են կասկածում նաև Մերիի բժշկի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ։ 26-ամյա ծննդկանի մոտ երկկողմանի թոքաբորբ էր հայտնաբերվել, որը շատ արագ զարգացել էր։ Հունվարի 23-ին Քննչական կոմիտեն հրապարակեց սույն գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն հնարավորինս շուտ պետք է ծննդալուծում կատարվեր այդ թվում կեսարյան հատման միջոցով, որի դեպքում Մերի Մարգարյանին և նորածնին փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ։ Հիմա, փաստորեն, խոզի գրիպի վարակ են կասկածում նաև բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մոտ, որը շաբաթ օրը ձերբակալվեց, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակվեց և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկները երեկ հրաժարվել են պատասխանել մեր թղթակցի հարցին՝ ի վերջո ինչ ախտորոշմասբ է բժշկուհին իրենց մոտ: Ի դեպ, առողջապահության նախարարությունը երեկ հայտարարեց, թե վերջին շաբաթվա ընթացքում վարակի նվազում է արձանագրվել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր