3496 դիտում
16:17 09-03-2016
Ծննդկան Մերի Մարգարյանի գործով «Շենգավիթ» ԲԿ-ի մեկ այլ բժշկուհու ևս մեղադրանք առաջադրվեց
2015 թվականին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Ա. Բաբելյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քր.օր-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Մ. Մարգարյանի գործով կասկածյալ Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում: Այս տեղեկությունը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Նմանատիպ նյութեր
3666 դիտում
15:54 02-08-2016
Բազմաթիվ հակասություններ՝ ծննդկան Մերի Մարգարյանի քրեական գործին առնչվող փաստաթղթերում
4657 դիտում
08:27 26-01-2016
«Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
562 դիտում
12:46 21-12-2024
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
571 դիտում
12:12 21-12-2024
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
772 դիտում
09:28 21-12-2024
Գերմանիայում սուրբծննդյան տոնավաճառում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ․կա 60 վիրավոր