5772 դիտում
09:58 26-01-2016
Հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ օրերս հրաժարական է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Գայանե Հակոբյանը։ Վերջինս ամանորի տոների առթիվ արձակուրդից վերադառնալուց հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Թե որն է աշխատանքից ազատվելու պատճառը՝ ճշտել չհաջողվեց։ Ըստ որոշ շշուկների, նա ընտանիքի հետ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։ Երեկ տեղեկացանք նաև, որ Գ.Հակոբյանի փոխարեն եկամուտների հաշվաոման և գանձման վարչության պետ է նշանակվել Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1599 դիտում
14:49 28-11-2017
Երևանի քաղաքապետարանի հաշվառման և գանձման վարչությունը հիշեցնում է գույքահարկի վճարման մասին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը