211652_close_icon
views-count1635 դիտում article-date 10:08 15-03-2016

Եկամուտների տերը Ռոբերտ Նազարյանը չէ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխնություն» թերթը գրում է. «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը կոչ է արել Հայաստանի գազի և էլեկտրաէներգիայի սակագները չհամեմատել Ուկրաինայում և Բելառուսում գործող սակագների հետ, որովհետև այնտեղ պետական սուբսիդավորում կա, ու նաև դժգոհել է, որ այդ հարցերով իրեն են դիմում, որովհետև եկամուտների տերն ինքը չէ: «ՉԻ» – Այլ երկրներում պետական սուբսիդավորում կա, թե ոչ՝ դժվար է ասել, բայց սպառողներին դա առանձնապես չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է, թե անձամբ իրենք որքան են վճարելու: Ու որպեսզի պատկերացնեք, թե ինչքան են վճարում, օրինակ, Բելառուսում՝ ներկայացնենք որոշ թվեր: Ջեռուցման սեզոնին, օրինակ, շարքային սպառողները հազար խմ գազի համար վճարում են 18,4 հազար դրամ (Հայաստանում՝ 156 հազար, կամ 8,7 անգամ ավելի շատ), հոսանքի համար վճարում են 28-35 դրամ (կախված նրանից, թե ինչքան են ծախսել), հազար լիտր խմելու ջրի համար՝ 34 դրամ (Հայաստանում 170, կամ 5 անգամ ավելի շատ), բենզինի լիտրն այնտեղ արժե 270 դրամ և այլն: Ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, թե «եկամուտների տերը ես չեմ», ապա պատկերացրեք՝ որևէ հիմնարկից ամեն օր գողություն կատարվի, իսկ պահակը մուննաթ գա, թե «նենց եք վրես գոռում, ոնց որ թե գողացածը մեր տուն են տարել»»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր