211652_close_icon
views-count3279 դիտում article-date 14:07 26-01-2016

Ռուսաստանը կասկածում է, որ Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում կասկած է հայտնել, որ Հյուսիսային Կորեան կարող է ջրածնային ռումբ փորձարկած լինել, ինչպես հայտարարել էր այս տարվա հունվարին, հաղորդում է gazeta.ru-ն: «մենք վստահ չենք, որ իրականացվել է ջրածնային ռումբի փորձարկում: Եթե այդպես լիներ, ապա դա կնշանակեր, որ բացի նրանից, որ ԱՆվտանգության խորհրդի ընդունած բանաձևերը, որոնք արգելում են միջուկային փորձարկման ցանկացած նյութերի մատակարարում այդ երկրին, անարդյունավետ են և այդ նյութերը հասնում են ՀյուսիսայինԿորեայի տարածք»,-ասել է Լավրովը: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին հյուսիսկորեական իշխանությունները հայտարարեցին ջրածնայի ռումբի հաջող փորձարկման մասին, ինչին հետևեցին Հարավային Կորեայի ու մի շարք այլ պետությունների խիստ քննադատությունները, իսկ Հարավային Կորեան կրկին անցավ սահմանային գոտում բարձրախոսներով հակահյուսիսկորեական քարոզչությանը:

Նմանատիպ նյութեր