Չինաստանը հաջողությամբ փորձարկել է ջրածնային վառելիքով աշխատող օդանավը
Չինաստանը դարձավ աշխարհում երրորդ երկիրը, որը հաջոxությամբ փորձարկեց ջրածնային վառելիքով աշխատող օդանավը։
Ինչպես գրում է չինական «Կեչժու ժիբաո» թերթը, օդանավը մշակվել է Լյաոնին նահանգում, չինական RX1E երկտեղանոց էլեկտրական օդանավի հիման վրա։
Փորձնական թռիչքը կայացել է Շենյան քաղաքում։ Թերթի տվյալներով՝ օդանավը կարողացել է հավաքել 320 մետր բարձրություն։
Այն հագեցած է ջրածնային վառելիքի տարրերով, որը 20 կվտ լարում է ստեղծում, դրա հաշվին էլ սնուցվում է էլեկտրական շարժիչները, համակարգերը, մարտկոցները։
Նախկինում նման թռիչքներ են իրականացրել Գերմանիան ու ԱՄՆ-ն։