34552 դիտում
15:54 26-01-2016
Ոստիկանությունն ու քննչական բաժինը հայտնաբերել են «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահի նկատմամբ սպանության փորձ կատարողին. նա «ախրաննիկ» է, ով կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանը և Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշումը Երևանի բնակիչ, 33-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ավագ քննիչների միջնորդությունը, և Ա. Վարդանյանը, ով կասկածվում է Երևանում «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի մոտ Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ, կալանավորվեց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Վարդանյանն աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրում՝ որպես անվտանգության աշխատակից (охранник):
Կասկածյալ Ա. Վարդանյան
[img]/ups/images/0854516001453810096385058.jpg[/img]
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/22/75216/]հայտնել [/url]էինք, որ մեր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 33-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն բաժնի ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն էր ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով դատարանին, որպեսզի հետախուզման մեջ գտնվող Ա. Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել էր ավագ քննիչի միջնորդությունը և երբ կասկածյալ Ա. Վարդանյանը հայտնաբերվի, տեղափոխվելու էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա կասկածվում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/21/75102/]տեղեկացրել [/url]էինք, որ մեր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, նշված գործը հարուցվել էր հունվարի 21-ին Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց և տեղի բժիշկների գործողությունների շնորհիվ տվյալ պահին նրա վիճակը գնահատվում էր ծանր կայուն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+