14268 դիտում
16:54 22-01-2016
Ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 33-ամյա երիտասարդին, ով կասկածվում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչ Վարդան Բադալյանի որոշմամբ հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 33-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն բաժնի ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով դատարանին, որպեսզի հետախուզման մեջ գտնվող Ա. Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանավորումը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է ավագ քննիչի միջնորդությունը և երբ կասկածյալ Ա. Վարդանյանը հայտնաբերվի, տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա կասկածվում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի գանձապահի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/21/75102/]տեղեկացրել [/url]էինք, որ մեր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) հատկանիշներով:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գործը հարուցվել էր հունվարի 21-ին Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գտնվող «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրի դիմաց անհայտ անձի կողմից սուր-կտրող ծակող առարկայով Երևանի բնակիչ Գարեգին Սաթումյանին մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Սաթումյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց և տեղի բժիշկների գործողությունների շնորհիվ տվյալ պահին նրա վիճակը գնահատվում էր ծանր կայուն:
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ վիրավորն աշխատում է «Արտաշի մոտ» ռեստորանային համալիրում՝ որպես գանձապահ, իսկ մարմնական վնասվածքները ստացել է որովայնի, ոտքի, կրծքավանդակի մասում. նրան հարվածել էին 5-ից ավելի անգամ:
Նշված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Կենտրոնական քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ՝ ավագ քննիչներ Վարդան Բադալյանի և Վլադիմիր Ասատրյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+