211652_close_icon
views-count2112 դիտում article-date 18:47 26-01-2016

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Հունվարի 26-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների, կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, գոհունակությամբ նշեց ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը: Էդվարդ Նալբանդյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկեցին կազմակերպության օրակարգային հարցերը, անդրադարձան Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքներին։

Նմանատիպ նյութեր