4646 դիտում
23:20 26-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Փակ են Հրազդան-Ջրառատավան, Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Մադինա-Վերին Գետաշեն, Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Բավրա, Լանջառ-Լուսաշող, Սարավան-«Զանգեր», Ստեփանավան-Կաթնաղբյուր, Սպիտակ-Հարթագյուղ, Սպիտակ-Լուսաղբյուր-Գյումրի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Իջևան-Դիլիջան, Իջևան-Նոյեմբերյան, Իջևան-Բերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:[/color]
ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:
ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Նմանատիպ նյութեր
6796 դիտում
23:26 13-01-2016
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան