211652_close_icon
views-count1717 դիտում article-date 08:26 27-01-2016

«Ով էլ լինի գողացողը, մեր թշնամին է». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Հարությունյանը կոնկրետ պայմանով է նշանակվել իր պաշտոնում։ Ինչպես հայտնի է՝ Հարությունյանը նշանակվեց անցած տարվա հոկտեմբերին՝ «Տաշիր գրուպի» կողմից ՀԷՑ-ը գնելուց հետո։ Մեր տեղեկություններով՝ ՀԷՑ-ի նոր տնօրենին զգուշացրել են, որ նա շարունակելու է իր նախորդի՝ Եվգենի Բիբինի պես բարձր աշխատավարձ ստանալ, սակայն պարտավորված է լինելու բացառել էներգահամակարգում առկա բոլոր տեսակի գողությունները։ «Ով էլ լինի գողացողը, մեր թշնամին է»,– մոտավորապես այսպես է բացատրվել նոր տնօրենին իրավիճակի լրջությունը։ Ինչպես հայտնի է՝ էլէներգիայի գողությունը վերջնահաշվարկներում իբրև կորուստ է ներկայացվում, և ՀԷՑ-ի կորուստների ցուցանիշը փաստացի լինելու է Հարությունյանի կառավարման արտացոլումը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր