211652_close_icon
views-count3418 դիտում article-date 15:22 27-01-2016

«Իսլամական պետություն»-ը ահաբեկչություններ էր ծրագրել Թուրքիայի 18 նահանգներում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում էր ահաբեկչություններ իրականացնել Թուրքիայի 18 նահանգներում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: 2015 թվականի հոկտեմբերի 10-ին մայչաքաղաք Անկարայում իրականացված ահաբեկչությունից հետո թուրքական ոստիկանությունը և հատուկ ծառայությունները ռեյդերի արդյունքում հայտնաբերել էին ԻՊ-ի մի շարք բջիջներ: Թուրքական ԶԼՄ-ները, մասնավորապես, նշում են Գազիանթեփ քաղաքում հայտնաբերված ԻՊ-ի «բջիջ», որը ղեկավարում էր այսպես կոչված «էմիր» Յունուս Դուրմազը: Նրան հաջողվել է թաքնվել և ներկա պահին գտնվում է Սիրիայում և հենց Դուրմազն է կազմակերպել Անկարայի ահաբեկչությունը, քանի որ նրա համակարգչում ահաբեկչության ծրագրերն են գտել:

Նմանատիպ նյութեր