211652_close_icon
views-count2150 դիտում article-date 18:39 27-01-2016

Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնության կարճ ծրագրից հետո 16-րդ տեղում է

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկեց գեղասահքի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Մրցումային առաջին օրը կանանց կարճ ծրագրում Հայաստանի ներակայացուցիչ Անաստասիա Գալուստյանը հավաքելով 48,93 միավոր՝ զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Կարճ ծրագրում առավելագույն միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) (72,55 միավոր): Կանանց մրցաշարին մասնակցում են 36 գեղասահորդ: Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներակայացնում են գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Անաստասիա Գալուստյանն ունի աշխարհի առաջնության վարկանիշ, իսկ Սլավիկ Հայրապետյանն աշխարհի առաջնության մասնակցության վարկանիշ ձեռք բերելու համար կպայքարի Եվրոպայի առաջնությունում: Թինա Կարապետյան և Սիմոն Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նույնպես հնարավորություն կունենա Հայաստանը ներկայացնելու աշխարհի առաջնությունում, որը կկայանա ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր