211652_close_icon
views-count2952 դիտում article-date 20:12 24-01-2019

Անաստասիա Գալուստյանը Եվրոպայի առաջնության եզրափակիչում է

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, կանանց մենասահքի կարճ ծրագրում հանդես եկան 36 մարզուհիներ: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը գրավեց 21-րդ տեղը և մտավ եզրափակիչ: Վաղը` հունվարի 25-ին, 24 ուժեղագույնները վճռական փուլում կվիճարկեն խաղարկվող մեդալները: Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրով մեկնարկի կելնի այսօր` հունվարի 24-ին:

Նմանատիպ նյութեր