211652_close_icon
views-count54130 դիտում article-date 19:37 27-01-2016

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 16-ամյա տղան, ով ձերբակալվել է` կասկածվում է անչափահաս աղջկա և տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի և անառակաբարո գործողություններ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` հունվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչաական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի կարգադրությամբ նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիք Կարապետյանի որոշմամբ հորուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 138 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (բռնաբարությունը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) և 139 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (անառակաբարո գործողություն, գործողություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերել Էջմիածին քաղաքի բնակիչ, 16-ամյա Տ.Գ.-ին: Ըստ նախնական տեղեկությունների` պարզվել է, որ վերջինս 2015 թ.-ի նոյեմբերին իրենց թաղամասում գտնվող կիսակառույց շինությունում մի քանի անգամ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իրենց հարևանուհու` 5-ամյա Ա. Ա.-ի նկատմամբ: Պարզվել է նաև, որ նա բռնի գործադրմամբ անառակաբարո գործողություններ է կատարել նաև Ա. Ա.-ի եղբոր` 10-ամյա Ս. Ս.-ի նկատմամբ: Այսօր` քննիչ Ա. Կարապետյանի որոշմամբ կասկածյալ Տ. Գ.-ն ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր