211652_close_icon
views-count49384 դիտում article-date 12:48 22-03-2017

Վանաձորի բանտում գտնվող դատապարտյալը հայտարարել է, որ իր 14-ամյա աղջկա նկատմամբ 17-ամյա տղան կատարել է սեռական, սեքսուալ բնույթի անառակաբարո գործողություններ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ահազանգի հիման վրա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 34-ամյա Ա. Ս.-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր աղջկա՝ 14-ամյա Ա. Ս.-ի նկատմամբ, իրենց գյուղում 17-ամյա Կ. Մ.-ն անառակաբարո մանկապիղծ գործողություններ է կատարել։ Նշված տեղեկության իրականությունը պարզելու նպատակով ոստիկանության ծառայողները հանդիպել են դատապարտյալին, ով դատապարտյալի կնոջ՝ 32-ամյա Ռ. Հ.-ի ներկայությամբ պնդել է, որ Կ. Մ.-ն 1 շաբաթ առաջ (կոնկրետ օրը չի հիշում) նրա կամքին հակառակ սեռական սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երեխայի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայից բացատրությունը վերցրել են նույն գյուղի դպրոցի փոխտնօրենի ներկայությամբ։ Փաստի առթիվ նշված մարզի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հաշվի առնելով, որ տուժող կողմը անչափահաս է, ամբողջական տվյալները չի հրապարակում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր