4828 դիտում
08:57 28-01-2016
Ինչո՞ւ է Ռուսաստանում մեր պանիրը դարձել «պանրանման մթերք». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերը բերված լուսանկարը ակտիվորեն շրջանառվում է սոցցանցերում: Ընդ որում լուսանկարի սկզբնաղբյուրը ռուսաստանցի օգտատերերն են: Լուսանկարից ակնհայտ է դառնում, որ սա մեր աչքին հարազատ, մեր խանութներում վաճառվող սովորական պանիր է: Սակայն պիտակի վրա գրված է, որ դա «պանրանման մթերք» է, որը արտադրված է Հայաստանում: Ռուսաստանցի օգտատերերի մեկնաբանություններում կարմիր թելով անցնում է այն «գաղափարը» թե տեսեք, ինչով ենք փոխարինել եվրոպական պանիրները ՌԴ կառավարության կողմից արևմտյան երկրների սննդամթերքի նկատմամբ կիրառվող պատժամիջոցերից հետո:
Թե ինչու է մեր պանիրը Ռուսաստանում դառնում ընդամնեը «Պանրանման մթերք», այնքան էլ հասկանալի չէ: Ամենայն հավանականությամբ մեզ համար սովորական պանրի արտադրության համար օգտագործվող տեխնոլոգիաները ու ծախսվող նյութերը ռուսական պաշտոնական չափանիշներով թույլ չեն տալիս այն դասակարգել լիարժեք պանիրների շարքում: Այդուհանդերձ այս «Պանրանման մթերքի» գինը տպավորիչ է` մոտ 2300 դրամ: Հայտնի չէ, թե ինչպես է վաճառվում մեր «պանրանմանը» Ռուսաստանում և որքանով ենք գրավել ռուսական շուկան: Պաշտոնական տվյալներ, թե անցած տարվա ընթացքում որքան պանիր, կամ տվյալ դեպքում «Պանրանման մթերք» է արտահանվել Ռուսաստան, իսպառ բացակայում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
4944 դիտում
15:53 18-11-2016
Գիտնականներ. պանիրը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը
10017 դիտում
11:03 16-11-2017
Պանիրը կթանկանա գալիք տարվա սկզբում. «Փաստ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»