10020 դիտում
11:03 16-11-2017
Պանիրը կթանկանա գալիք տարվա սկզբում. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Ընթացիկ տարում պանրի արտադրությունը նվազել է: Ըստ ԱՎԾ–ի՝ 2017 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին արտադրվել է 15054,8 տոննա պանիր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18,4%–ով: 2016 թվականին արտադրվել է 18451,7 տոննա:
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պանրի արտադրության ծավալների կրճատումը պայմանավորված է կաթի քիչ քանակությամբ: Այս ամենի վրա ազդել են բնակլիմայական անբարենպաստ պայմանները։
Գիգոյանի խոսքով՝ տարին չորային է եղել, կաթն էլ՝ սակավ: «Այն բարձրավանդակներում, որտեղ ընդհանրապես խոտը չէր չորանում, նույնիսկ այդ հատվածներում խոտի չորացում է նկատվել, ինչն անմիջապես կապ ունի կթի արդյունավետության, քանակի հետ։ Այս երկու գործոնները բերել են նրան, որ կաթի ծավալները համեմատաբար ավելի քիչ են եղել»,– մատնանշեց Պանրագործների միության նախագահը:
Սպառողական շուկայում գնաճը չի շրջանցել նաև պանրին: Արդեն իսկ ամիսներ առաջ այն թանկացել է: 1700 դրամ արժողությամբ պանրի գինն այսօր շուկայում 2000–ի շեմն է հատել: Արմեն Գիգոյանը նկատեց, որ արտադրության ծավալների կրճատումը կբերի պանրի գնի աճին: Գնաճը կերևա գալիք տարվա սկզբում:
«Թանկացումներ արդեն եղել են: Եկող տարվա առաջին կեսին պանիրը կթանկանա: Ըստ իմ փորձի, եթե մի տարի կաթնատվությունը քիչ է լինում, մյուս տարի՝ շատ է լինում: Բնությունն ամեն ինչ բալանսավորում է: Չեմ կարող ասել եկող տարին ինչպես կլինի, բայց իմ փորձը ցույց է տվել, որ դա այդպես է»,- նշեց մեր զրուցակիցը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4828 դիտում
08:57 28-01-2016
Ինչո՞ւ է Ռուսաստանում մեր պանիրը դարձել «պանրանման մթերք». «Հայկական ժամանակ»
4947 դիտում
15:53 18-11-2016
Գիտնականներ. պանիրը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»