211652_close_icon
views-count2527 դիտում article-date 10:46 28-01-2016

Բակո Սահակյանը Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սերժ Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է. << Մեծարգո Սերժ Ազատի, Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է յուրաքանչյուր հայի համար: Հայոց փառապանծ բանակը անկախության ծնունդն է, ողջ հայ ժողովրդի հպարտությունը, որին նա սիրում ու փայփայում է հարազատ զավակի պես: Նրա քաջարի զինվորներն այսօր էլ, իրենց հերոս պապերի ու հայրերի օրինակով, անձնվիրաբար ծառայում են հայրենիքի պաշտպանության սուրբ գործին` ցուցաբերելով անկրկնելի սխրանք ու խիզախություն: Բանակի ստեղծման ու կայացման, նրա շարունակական զորացման ու բարգավաճման գործում մեծ է Ձեր անձնական ավանդը: Դուք արել եւ անում եք հնարավորը հայկական երկու հանրապետությունների պաշտպանունակության ամրապնդման, համազգային խնդիրների լուծման ու նպատակների իրականացման ուղղությամբ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ողջ անձնակազմին` այս նվիրական տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ` ի փառս Մայր Հայրենիքի եւ հարազատ ժողովրդի>>:

Նմանատիպ նյութեր