1429 դիտում
08:38 29-01-2016
Հպարտացնող բանակ և չհպարտացնող բյուջե հարաբերակցությունը պետական անվտանգության օգտին չէ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեծ հաշվով, հասարակությունը Հայաստանի պաշտոնյաներից չունի կարիք լսելու, թե ինչպիսի բանակ մենք ունենք։ Հասարակությունը գիտե, թե Հայաստանն ինչպիսի բանակ ունի, որովհետև այդ բանակը հասարակության բանակն է, այդ բանակի զինվորներն ու սպաները Հայաստանի հասարակության ծնունդն են, հասարակությունից են գալիս բանակ։
Պաշտոնյաներից Հայաստանի հասարակությունն ուզում է լսել, թե այդ բանակի մարտունակության և անվտանգության համար ինչ է կատարվում, այսպես ասած, ըստ ոլորտային պատասխանատվության։
Ժամանակակից աշխարհում պետությունները օրգանական միավորներ են, որտեղ ամեն մի շղթա սերտորեն կապակցված է մյուսին, որտեղ մեկի մրցունակությունը բխում է մյուս օղակների կենսունակությունից։ Եվ այս ամենի գեներացիան իրականացվում է տնտեսական հզորությունների և հնարավորությունների միջոցով։ Պատկերավոր ասած՝ չի կարող լինել հպարտանալու բանակ և ամաչելու բյուջե։ Իսկ այս տեսանկյունից, Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագիծը հենց ամոթ է առաջացնում կամ առաջացնում է այնպիսի զգացումներ և զգացողություններ, որոնք չափազանց հեռու են հպարտության հետ համեմատվելուց։ Իսկ հպարտացնող բանակ և չհպարտացնող բյուջե հարաբերակցությունը, մեղմ ասած, պետական անվտանգության օգտին չէ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2166 դիտում
10:25 25-06-2020
Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 2021-ին կավելանա 0,2 տոկոսային կետով․ ՊԵԿ․ «Ժամանակ»
Այս բաժնից
1264 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1012 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»