211652_close_icon
views-count2078 դիտում article-date 11:49 29-01-2016

Զիկա վիրուսը Կանադա է հասել

Կանադայում արձանագրվել է Զիկա վիրուսով վարակվածության 3 դեպք: Այդմասին հայտնել է Tass գործակալությունը՝ հղում անելով CBC հեռուստաալիքին: Նշվում է, որ վիրուսով վարակված բոլոր 3 քաղաքացիները Լատինական Ամերիկայից՝ Կոլւոմբիայից և Սալվադորից են վերադարձել օրեր առաջ: Վարակվածներից երկուսը Բրիտանական կոլումբիա նահանգում են, երրորդը՝ Ալբերտայում: Կանադայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ներկա պահին վիրուսը կլիմանական պայմաններից ելնլեով չիկարող տարածվել, քանի որ այս ժամանակահատվածում ակտիվ չեն այն փոխանցողները՝ մոծակները: Նշենք, որ Զիկա վիրուսը առաջին անգամ հայտնաբերվել է 1947 թվականին: նրա տարածող է համարվում Aedes aegypti տեսակի մոծակը:

Նմանատիպ նյութեր