1435 դիտում
17:45 30-08-2014
Էբոլա վիրուսը հասել է Սենեգալ
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Էբոլա տենդով հիվանդանալու առաջին դեպքն է գրանցվել Աֆրիկայի հերթական երկրում` Սենեգալում: Սենեգալի առողջապահության նախարարության տվյալներով` հիվանդը գվինեացի երիտասարդ տղամարդ է, ով հավանաբար վարակվել է իր երկրի մայրաքաղաք Կոնակրիում:
Դրանից հետո նա մեկնել է Սենեգալ: Նա սահմանը հատել է մինչև օգոստոսի 21-ը: Այդ օրը Դակարը որոշել է փակել Գվինեայի հետ սահմանը: Գվինեացուն տեղափոխել են դակարյան կլինիկայի կարանտինային բաժանմունք: Բժիշկների խոսքերով` երիտասարդի վիճակը գնահատվում է բավարար:
Այժմ իշխանությունները փորձում են պարզել մինչև հոսպիտալացումը նրա շփումները, որպեսզի կանխեն վիրուսի տարածումը:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
14:21 15-10-2014
Դեկտեմբերին Էբոլա վիրուսը կհասնի իր գագաթնակետին. ԱՀԿ
1978 դիտում
14:09 14-02-2015
Էբոլա վիրուսը մահացած մարմնում շարունակվում է ապրել ևս 7 օր
1295 դիտում
17:03 02-06-2015
Մոտ 200 մլն դոլար է անհրաժեշտ՝ մինչ տարվա վերջ էբոլա վիրուսը հաղթահարելու համար
Այս բաժնից
1012 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
766 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
853 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ