211652_close_icon
views-count2606 դիտում article-date 23:09 29-01-2016

Արդա Թուրան. Ծննդյանս օրը հաջող կստացվի, եթե հաղթենք «Ատլետիկոյին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Տուրանը անդրադարձել է իր նախկին թիմի` «Ատլետիկոյի» հետ կայանալիք հանդիպմանը: Նշենք, որ խաղը կկայանա թուրք ֆուտբոլիստի ծննդյան 29-րդ տարեդարձի օրը: «Ես արդեն երկար ժամանակ այդ խաղի մասին եմ մտածում, քանի որ սիրում եմ «Ատլետիկոյին»: Մի փոքր հուզվում եմ, սակայն խաղադաշտում դա չեմ անի: Դուրս կգամ կենտրոնացված եւ կվայելեմ խաղը: Ծննդյանս օրը հաջող կհամարեմ միայն հաղթանակի դեպքում», ասել է Թուրանը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա հունվարի 30-ին` Երևանի ժամանակով 19:00-ին:

Նմանատիպ նյութեր