211652_close_icon
views-count4965 դիտում article-date 15:57 13-10-2020

«Օգնեք ինձ ժպտալ ծննդյանս օրը». Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքների համար

Երգչուհի Իվետա Մուկուչյանը դրամահավաք է սկսել՝ աջակցելու ընթացող պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորների ընտանիքներին։ «Իմ ծննդյան օրվա համար (14.10) ես ցանկանում եմ որքան հնարավոր է շատ գումար հավաքել՝ աջակցելու համար ընթացող պատերազմում զոհված զինվորների ընտանիքներին և նրանց, ովքեր տուն են վերադարձել հաշմանդամ։ Իմ բոլոր երկրպագուներին ու ընկերներին… ամեն օր դուք ազատ եք պատվիրել ուտելիք, ըմպելիք և հագուստ գնել։ Ի՞նչ կլինի, եթե դրանցից գոնե մեկի գումարը ծախսեք՝ օգնելու համար ինձ ժպտալ ծննդյանս օրը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում ես մոռացել եմ՝ ինչ է դա։ Յուրաքանչյուր նվիրատվություն կարող է մեծ ազդեցություն ունենալ կարիքավոր ընտանիքների համար։ Ուզում եմ նշել ծննդյանս օրը՝ իմանալով, որ միասին մենք կարող եք օգնել մյուսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Մուկուչյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր