2828 դիտում
08:57 30-01-2016
Սերժ Սարգսյանը հանդիպել է դաշնակցականների հետ. Ի՞նչ որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին՝ երեկոյան, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, դաշնակցականների հետ հանդիպել ու քննարկել է հնարավոր կոալիցիայի ձևավորման պայմանները: Ըստ նույն տեղեկությունների՝ Դաշնակցության պատվիրակությունը գլխավորել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՀԿ-ից Սերժ Սարգսյանից բացի՝ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մեր տեղեկություններով՝ դաշնակցականներն առաջարկել են, որ նոր կազմավորվելիք կոալիցիան որպես այդպիսին չկոչվի, այլ այն ձևակերպվի որպես քաղաքական ուժերի համագործակցություն, մինչև 2017 թվականի ԱԺ ընտրությունները՝ առանց «ճոխությունների»:
Քննարկվել է նաև նախարարական ու մարզպետների պորտֆելների հարցը: Սերժ Սարգսյանը, սակայն, ՀՅԴ-ի կողմից առաջ քաշված պայմանների առնչությամբ ոչ մի կոնկրետ պատասխան չի տվել և ասել է, որ ՀՀԿ-ի վերջնական կարծիքը պարզ կլինի ՀՀԿ-ի ԳՄ նիստից հետո, որ տեղի ունեցավ երեկ: Սակայն ՀՀԿ-ականները կարծես թե չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ և դեռ չեն շտապում հայտարարել, թե, ի վերջո, ինչ որոշում է կայացվել: Երեկ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հնարավոր է՝ մյուս շաբաթ ինչ-որ բան ասվի այս թեմայով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1452 դիտում
16:37 29-01-2019
Ընդհանուր ժողովը փարատել է դաշնակցականների միջև տարաձայնությունների վերաբերյալ կասկածները
1042 դիտում
13:42 27-07-2023
Չեմ մասնակցել որոշ դաշնակցականների մուտքը Հայաստան արգելելու որոշման կայացմանը․ Զարեհ Սինանյան
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»