1452 դիտում
16:37 29-01-2019
Ընդհանուր ժողովը փարատել է դաշնակցականների միջև տարաձայնությունների վերաբերյալ կասկածները
Հայ հեղափոխական դաշնակցության Արցախում անցկացված ընդհանուր ժողովն ու մեկ քվեարկությամբ մարմնի ընտրությունը փաստում են, որ դաշնակցականները միակամ են:
«[url=https://armenpress.am/arm/news/962326.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին վստահեցրեց ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը:
«Շատ հստակ էր , որ ընդհանուր ժողովի անցկացումն ու նրա մարմնի ընտրությունը, որը տեղի ունեցավ մեկ քվեարկությամբ, եկան փարատելու բոլոր այն մտայնությունները, թե իբր ՀՅԴ-ն տարբեր շերտեր ունի, թե իբր ղեկավարության և անդամների միջև կան տարաձայնություններ: Ընդհանուր ժողովը եկավ փաստելու, որ դաշնակցական ընտանիքը միակամ է և պատրաստ է ստանձնել հայության առջև ծառացած մարտահրավերները»,-նշեց Ռուստամյանը:
Նա շեշտեց, որ ընդհանուր ժողովն Արցախում անցկացնելը խորհրդանշական էր: ՀՅԴ-ն համարում է, որ այսօր հիմնական օրակարգային հարցը եղել և մնում է Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը: Եվ այդ հարցում Դաշնակցության հանձնառությունը եղել է միշտ հետևողական: «Բացի դրանից, մենք պետք է անպայման առիթ ունենայինք երկրորդ հայկական հանրապետությունում ընդհանուր ժողով հրավիրելու»,-նշեց Ռուստամյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ նորընտիր Բյուրոն ունեցել է ամենաբարձր մակարդակի հանդիպումներ Արցախում: Վերադառնալով նույնպիսի հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ նախագահի և վարչապետի հետ` արտահայտելով իրենց համագործակցության պատրաստակամությունը` ի շահ մեր հայրենիքի:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում գումարված ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները մեկնարկել էին հունվարի 16-ին, աշխատանքներն ավարտվել էին հունվարի 24-ին։ Անդրանիկ նիստում Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրվել Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի նախագահ՝ Արմեն Ռուստամյանը։
Նմանատիպ նյութեր
2825 դիտում
08:57 30-01-2016
Սերժ Սարգսյանը հանդիպել է դաշնակցականների հետ. Ի՞նչ որոշում է կայացվել. «Ժողովուրդ»
1538 դիտում
20:55 14-11-2016
Առանց հասարակական լայն քննարկումների առկա մտահոգությունները հնարավոր չէ փարատել. ՄԻՊ
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1603 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը